ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Կարևորը «չափը» չկորցնես

Կարևորը «չափը» չկորցնես
06.03.2015 | 00:26

«Ես հո ռագատկի քար չե՞մ»,- այսպես արձագանքեց ընդդիմադիր գործարար զրուցակիցս, երբ հարցրի` ինչպե՞ս է ստացվում, որ համ ընդդիմադիր ես, համ գործարար, ու քեզ «վերևներից» չեն նեղում:
«Հավերժ» գործարար քաղաքական գործիչը իր «գաղտնիքը» բացատրում է այսպես. նրանք, ովքեր ընդդիմադիր են ու շա՜տ «բարձր» են գոռում, բիզնես էլ չունեն, դրանք «ռագատկի քար» են, իշխանությունը ոնց ուզենա ու որտեղ ցանկանա կարող է «ներդնել», իսկ սեփական գլուխը «պահող» գործարարը, թեկուզ ընդդիմադիր, որ «սնուցման» կարիք չունի, չի կարող դառնալ իշխանության ձեռքին «խաղալիք»:
Սակայն, ըստ մեր զրուցակցի, բոլոր ժամանակներում կարևոր է իմանալ, թե որտեղ է ավարտվում քո «չափը». եթե փորձես դրանից կես սանտիմետր առաջ անցնել, բոլոր իշխանություններն էլ «դեմդ» ու հացդ կկտրեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ